ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ »» ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Տուն - թանգարանի բացումը տեղի է ունեցել 1963թ. հոկտեմբերի 31-ին
![]() |
1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունում: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք - գավիթով:
![]() |
Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում` կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը: Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք: Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին: Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում գեղեցիկ ծաղկանոցներ են:
![]() |
|
| Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի բացման արարողությունը: Ելույթ է ունենում Մշակույթի նախարարի տեղակալ Ս. Գասպարյանը: Կանգնած են` ձախից` Յա Զարոբյանը, Տ. Հախումյանը, Ս. Վահունին, Ա. Թումանյանը, աջից` Ստ. Զորյանը, Լ. Ստեփանյանը, Թ. Թումանյանը և ուրիշներ |
1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատում այդ տանը: Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: Շենքը ենթարկվում է մասնակի փոփոխության. երկրորդ հարկի հետին մասում կառուցվում են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվում են:
1963թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը:
Դրանից հետո հուշատունը ևս երկու անգամ հիմնանորոգվել է, ներկայիս ցուցադրությունը թվով երրորդն է:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ. |
||


