Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է` պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը:
Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես: Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:
Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:



ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ


Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...

                Հունիսի 8, Վենետիկ

  •  

    Հարգելի այցելուներ

    Թանգարանի նոր, մշտական ցուցադրությունը բաց է ամեն օր ժամը` 11.00-16.00
    Կիրակի օրը` 11.00-15.00
    Հանգստյան օրը` երկուշաբթի:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ
ԱՐԴԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուկիսի 8-ին թանգարանում հյուընկալվել էին Վարպետի անունը կրող դպրոցի 2009-2010թթ. ուս շրջանավարտները, նրանց ծնողները, ուսուցիչները և մտերիմները...
Մանրամասն...
Հունիսի 12-ին «Նշանագիտության ընդհանուր հիմունքները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետ. համալսարանի դասախոս, դոցենտ Տիգրան Սիմյանը...
Մանրամասն...
Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, թանգարանում հյուրընկալվեցին Երևանի թիվ 7 մանկապարտեզի սաները: Երեխաները, նրանց ուղեկցող մանկավարժներն ու ծնողները շրջեցին թանգարանում, ծանոթացան թանգարանի հետ...
Մանրամասն...
Հունիսի 1-ին, ժամը 11.30-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կկազմակերպվի ուրախ հանդես, որին կմասնակցեն Երևանի թիվ 7 մանկապարտեզի սաները:
 
Կայքի այցելուների թիվը՝