Միջոցառումներ - 2009


Պատվոգրեր թանգարանի աշխատակիցներին

2009թ. դեկտեմբերի 3-ին թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման կապակցությամբ Վարպետի տուն այցելեցին բազմաթիվ հյուրեր: Հրավիրվածների թվում էին թանգարանների տնօրեններ, աշխատակիցներ, գրականության, արվեստի գործիչներ, թանգարանի բարեկամներ: Ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը, նկարիչ Հ. Մամյանը, Վարպետի թոռը՝ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը:
Շնորհակալական ջերմ խոսքեր ասվեցին կատարված աշխատանքների մասին:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհակալագրի արժանացան նոր ցուցադրության նախագծող և կազմակերպող ‹‹ԱՈՒԸ ՓՐՈՋԵՔԹ›› ՍՊԸ ճարտարապետական արվեստանոցի աշխատակիցները, իսկ պատվոգրեր ստացան թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ա. Խորենյանը, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը, ցուցանմուշների պահապան Ջ. Գևորգյանը: Պատվոգրերը հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության վարչության պետի տեղակալ Նորա Դայանը:
Երեկոն ուղեկցվում էր ‹‹Անիմա›› լարային քառյակի կատարումներով և հյուրասիրությամբ:


Ցուցադրության բացման արարողություն

2009թ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացման արարողությունը: Վարպետի տուն-թանգարան այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը և պաշտոնատար այլ անձիք:
Այստեղ էին նաև վարպետի հարազատները՝ թոռը՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը իր տիկնոջ՝ Ռուզան Սարյանի հետ:

Էջի սկիզբ