Միջոցառումներ - 2022


Կայացավ Ստեփան Զորյանի մահվան 55-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը՝ միջթանգարանային համագործակցության շրջանակում հայ անվանի գրողի տուն-թանգարանում: Միջոցառումը հագեցած էր, բովանդակալից:
Էքսկուրսիան վարեց ֆոնդապահ Գայանե Գագինյանը, զեկուցումով հանդես եկավ թանգարանի գիտաշխատող Գոհար Հարությունյանը, ասմունքեց՝ Լոռվա բանաստեղծուհի, թանգարանի էքսկուրսավար Լենա Անթառանյանը, հյուրերին ընդունեցին և միջոցառման բացման խոսքով հանդես եկան Ստեփան Զորյանի տուն-թանգարանի և Ավ. Իսահակյանի տուն-թագարանի տնօրեններ Լիլիթ Չոբանյանը և Անժելա Խորենյանը։
Զեկուցումով հանդես եկավ նաև Վարպետի տուն-թանգարանի ավագ ֆոնդապահ Ցողիկ Նազարյանը։ Գրական-երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի սաները:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ