Միջոցառումներ - 2022


Մայիսի 19-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանները և զբոսաշրջությունը» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան, քննարկմանը մասնակցում էին զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, թանգարանագետներ, մշակութաբաններ, զբոսաշրջային մասնագետներ, տարբեր թանգարանների աշխատակիցներ և տնօրեններ: Քննարկումը շատ արդյունավետ էր, հնչեցին տարբեր կարծիքներ, ելույթներ և առաջարկներ թանգարան-տուրիստական կազմակերպություն կապի ամրապնդման, զարգացման նպատակով:
Բոլոր առաջարկները կհավաքագրվեն և կներկայացվեն մեկ ընդհանուր հոդվածի տեսքով: Համագործակցությունը լինելու է շարունակական: Շնորհակալություն քննարկման բոլոր մասնակիցներին:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ