Միջոցառումներ - 2022


Դեկտեմբերի 16 Վարպետի հյուրընկալ հարկի ներքո տեղի ունեցավ հայ մեծ գրող Վահագն Դավթյանի 100-ամյակին նվիրված գրական ցերեկույթը: Միջոցառման ընթացքում կայացավ նաև պոետի խորհրդանշական՝ 100 բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը կազմել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, խմբագրել՝ Խաչիկ Մանուկյանը: Ելույթներով հանդես եկան Վահագն Դավթյանի պոեզիայի երկրպագուները, կայացավ «Աշուն» երգի պրեմիերան: Երաժշտության հեղինակ՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյան, կատարող՝ Անդրանիկ Մալխասյան:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ