Միջոցառումներ - 2021


Հոկտեմբերի 30-ին թանգարանում մեծ շուքով նշվեց Վարպետի ծննդյան 146-ամյակն ու «Լիլիթ» լեգենդի ստեղծման 100-ամյակը: Տեղի ունեցավ «Լիլիթ» ստեղծագործության թեմայով Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի աշակերտների նկարների ցուցադրության բացում:
Վարպետի կյանքի ու ստեղծագործության մասին խոսք ասացին գրականագետներ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը և բանասիրական գիտություների թեկնածու Արմեն Մանուկյանը: Միջոցառման ավարտին հանդիսատեսը դիտեց «Լիլիթ» ստեղծագործության հիման վրա արված գեղեցիկ բեմադրությունը:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ