Միջոցառումներ - 2021


 Դեկտեմբերի 28-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղի ունեցավ ամանորյա հրաշալի միջոցառում, որին մասնակցում էին և՛ մանուկները, և՛ մեծերը։ Ելույթ էր ունենում Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ջազային համույթը:

Ավ.Իսահակյանի հրաշալի այգում թևածում էր տոնական տրամադրություն, ջազային մեղեդիներ, որոնք ,չնայած ցուրտ եղանակին, հիանալիորեն ջերմացրին բոլորի հոգիները։
Հնչեցին Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ / College Culture And Arts սաների անկրկնելի կատարումները` արտասահմանյան հայտնի ջազային ստեղծագործություններից մինչև Էլվինա Մակարյան։
Շնորհակալություն գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանին և քոլեջի շնորհալի երաժիշտներին ջազառատ  երեկոյի համար:

Նոր տարվա հեքիաթը համախմբել էր ամենքին` դառնալու հրաշքի մի մասնիկը։ Միջոցառման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի բարեկամ դպրոցներին, լավագույն ընկերներին։

Ամփոփվեց նաև « լավագույն բարեմաղթանք-ցանկություն Ձմեռ պապիկին» մրցույթը, որի հովանավորն էր Stationery.am ընկերությունը։ Թող Նոր տարին սեր և բարություն բերի բոլորիս:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ