Միջոցառումներ - 2021


Թանգարանում մայիսի 21-ին տեղի ունեցավ «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ» գրական ցերեկույթը: Միջոցառումը նվիրված էր պարսիկ մեծ բանաստեղծ Սաադիին և պարսկական գրականության անդրադարձին հայ մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի ստեղծագործության մեջ:
Կազմակերպվել էր «Հայաստանի երիտասարդական ուսումնամշակութային կամուրջ» միության (ղեկավար՝ Արմինա Սարգսյան)` պարսից գրականության և մշակույթի սիրահարների ակումբի կողմից՝ համագործակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի:
Միջոցառմանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաև Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական: Համագործակցությունը կլինի շարունակական:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ