Միջոցառումներ - 2021


Նոյեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վարպետի հեքիաթների բեմականացման մրցույթ-փառատոն: Փառատոնին ներգրավված էին Հայաստանի տարբեր մարզերի շնորհաշատ աշակերտներ՝ գեղեցիկ և յուրատեսակ բեմականացումներով: Փառատոնի ժյուրին՝ սիրված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի նախագահությամբ, դիտելով ներկայացումները՝ կատարեց արժանի ընտրություն:
Առաջին մրցանակ՝ Չարենցավանի Վազգեն Առաջինի անվան համար 3 հիմնական դպրոց:
Երկրորդ մրցանակ՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի համար 1 միջնակարգ դպրոց:
Երրորդ մրցանակ՝ Դիլիջանի համար 6 հիմնական դպրոց:
Մյուս մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ