Միջոցառումներ - 2019



Կոմիտաս 150

«..Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: 
 Ավ. Իսահակյան

Այսպես է սկսում Կոմիտասի 80-ամյակին նվիրված հիշատակի խոսքը Վարպետը: Սեպտեմբերի 26-ին մեծ երգահանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում հնչում էին անմահ Կոմիտասի երգերը, որոնք սիրով և մեծ պատասխանատվությամբ կատարեցին Ռոմանոս Մելիքյանի քոլեջին կից՝ Վաչե Ումրշատի անվան դպրոցի ջութակի դասարանի պատանի երաժիշտները:
Դասատու՝ Աստղիկ Մկրտչյան:
Նվագակցող՝ Արմինե Դարբինյան:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ