Միջոցառումներ - 2019


Հուլիսի 21-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարան էին այցելել Աղջիկ սկաուտների և գայդերի ազգային միավորման (ԱՍԳԱՄ) Այգեշատ համայնքի (Արմավիրի մարզ, Յուրա Հովհաննիսյանի անվ. դպրոց) մասնաճյուղի անդամներն իրենց առաջնորդի հետ՝ «Մշակութային աշխարհ» ծրագրային ուղղության շրջանակներում: Թանգարանում շրջայցի ընթացքում երեխաները ծանոթացան Վարպետի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, լսեցին Վարպետի ձայնն ու դիտեցին 3D անիմացիաներ:
Այնուհետև թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը երեխաներին ներկայացրեց Իսահակյանի «Հայդուկի երգեր» գիրքն ու հայրենասիրական թեման:
Հանդիպման ավարտին երեխաները դիտեցին սկաուտության մասին փոքրիկ տեսաֆիլմեր, ինչպես նաև պարգևատրվեցին սկաուտական վզկապներով՝ որպես ԱՍԳԱՄ-ի ամենամեծ խումբ: Խմբի առաջնորդ Կարինե Տեր-Հարությունյանը ստացավ կազմակերպության «Պատվավոր անդամ»-ի կոչում:
Նշենք նաև, որ երեխաների այցին աջակցեց Այգեշատի համայնքապետարանը: Երեխաներն իրենց հետ տարան նոր գիտելիքներ և հիշարժան պահեր: Սիրով կսպասենք նորանոր հանդիպումների:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ