Միջոցառումներ - 2019


Ապրիլի 20-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում «Ավ. Իսահակյան-Կոմիտաս առնչություններ. Գևորգյան ճեմարանից մինչև Փարիզ» թեմայով դասախոսություն էր:
Դասախոսությամբ հանդես եկավ թանգարանի Հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը: Կոմիտասյան երգերի կատարումներով հանդես եկան նաև «Վան» ազգագրական համույթի անդամները:
Դասախոսությունը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 150- ամյակին և հայոց մեծ ողբերգության՝ Եղեռնի զոհերի հիշատակին:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ