Միջոցառումներ - 2019


Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:
Հռոմից էլ հին մեր լույսի և հույսի տուն Երևանը դարձավ 2801 տարեկան՝ ևս մեկ կնիք դրոշմելով մեր գոյության պատմության էջին և մեզ անսահման հպարտություն պարգևելով: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Մայր Երևանին իր յուրատեսակ շնորհավորական ուղերձը հղեց՝ կազմակերպելով միջոցառում երևանյան ամենասիրելի վայրերից մեկի՝ Վարպետի հուշարձանի մոտ: Միջոցառման ընթացքում անցորդները հնարավորություն ունեցան տեսնելու Վարպետին հին Երևանում՝ նկարների ցուցադրության միջոցով, իրենց մաղթանքները հղելու Երևանին, նկարելու երևանյան տեսարաններ, ինչպես նաև ունկնդրելու հին երևանյան երգեր «Աշնանային ձայներ» երգչախմբի կատարմամբ:
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Երևան:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ