Միջոցառումներ - 2019


2019 թ. հուլիսի 11-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ բանաստեղծ, ՀՀ Գրողների միության անդամ Սուսաննա Հովհաննիսյանի ստեղծագործական ցերեկույթը:
Միջոցառմանը ներկա էին բանաստեղծուհու գրչակից ընկերները՝ Արևշատ Ավագյանը, Լևոն Բլբուլյան, Յուրի Հովհաննիսյանը, որոնք ջերմ խոսքեր ասացին տիկին Հովհաննիսյանի ստեղծագործական ուղու մասին:
Հնչեցին նաև բանաստեղծուհու խոսքերով գրված երգերը, իսկ նրա մեկ ուրիշ ունակություն՝ սովորական իրերը գեղարվեստի գործեր դարձնելը մեծ հաճույք պատճառեց ներկաներին:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ