Միջոցառումներ - 2019


Նոյեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները հյուրընկալվել էին Արարատի մարզի զորամասերից մեկում:
Ամեն անգամ մեր զինվորների հետ հանդիպումներն անցնում են շատ ջերմ և հուզիչ: Իսահակյանական խոսքն էր թևածում դահլիճում: Հնչեցին Վարպետի հայրենասիրական թեմայով գրված բանաստեղծությունները, ներկայացվեցին դրվագներ նրա ազգանվեր քաղաքական գործունեությունից, այդ մասին պատմող տեսաֆիլմ և լուսանկարներ: Զինվորները ոչ միայն ուշադրությամբ հետևում էին միջոցառմանը, այլև ունեցան իրենց մասնակցությունը. նրանցից մեկը շատ գեղեցիկ և տպավորիչ կատարեց Ավ. Իսահակյանի խոսքերով գրված՝ «Սիրեցի յարս տարան» երգը:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ