Միջոցառումներ - 2018



«Դե անիմացրու՛» համակարգչային
անիմացիոն մրցույթ





«Դե անիմացրու՛»

Մրցույթի կանոնակարգը՝

Ավ. Իսահակյանի տուն թանգարանը` Նաիրի համընկերության նաև «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի,  «Անտարես» հոլդինգի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ  հայտարարում է  «Դե անիմացրու՛» ամենամյա  համակարգչային անիմացիոն մրցույթ-փառատոնը:
Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի հետևյալ 5 ստեղծագործություններից որևէ մեկի մոտիվներով՝

  • «Նուկիմ քաղաքի խելոքները»
  • «Աղա Նազար»
  • «Արևի մոտ»
  • «Եղնիկը»
  • «Լիլիթ»

Մրցույթին կարող են մասնակցել 12-16 տարեկան աշակերտները։
Անիմացիոն տեսահոլովակի նվազագույն  տևողությունը պետք է լինի 20 վայրկյանից ոչ պակաս:
Անիմացիոն տեսահոլովակներն ընդունվում են առանց համակարգչային ծրագրերի սահմանափակման՝ և՛ անհատական, և՛ խմբային աշխատանքներով։ Տեսահոլովակի պարտադիր ձևաչափերն են՝ ․avi, ․mp4 ։
Հուշող ծրագրերի անվանումներ՝

  1. «Աղուէս»
  2. Tupi.com
  3. Moovly.com
  4. Animaker.com
  5. Osalt.com
  6. Freemaker.com

Մրցույթի ժամանակացույցը՝

Մրցույթը մեկնարկում է 2018թ.մայիսի 20-ին և կավարտվի սեպտեմբերի 20-ին:
Մրցույթի հաղթողների համար նախատեսված են մրցանակներ: Կլինեն նաև անակնկալ նվերներ:
Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբեր ամսին կայանալիք մրցանակաբաշխությանը, որի մասին հստակ ինֆորմացիա կտրամադրվի առաջիկայում:Մրցույթը նվիրվում է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակին: Անունները նաև կհրապարակվեն ֆեյսբուքյան էջում:

Մրցույթի հանձնաժողովը

Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը՝ կազմված Ավ. Իսահակյանի տուն թանգարանի, «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի և Նաիրի համընկերության  ներկայացուցիչներից:
Հանձնաժողովին իրավունք է վերապահվում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ:

Մասնակիցներին ներկայացվող պահանջները

Մասնակիցները պետք է երաշխավորեն, որ հանդիսանում են ներկայացված անիմացիոն տեսահոլովակների իրական հեղինակները:
Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակելու մրցույթին ներկայացված աշխատանքները՝ նախքան մրցանակաբաշխությունը:
Մրցանակ շահած աշխատանքների հեղինակները կարող են հրապարակել իրենց գործերը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի համաձայնությամբ։

Մրցույթի մրցանակային անվանակարգերը

Լավագույն աշխատանք

Լավագույն տեխնիկա

Լավագույն դիզայեն

Լավագույն ստեղծարարություն

Լավագույն անիմացիա

Մրցույթի հրապարակայնությունը

Լավագույն անիմացիոն տեսահոլովակները հրապարակվելու են isahakyanmuseum.am կայքում:
Մրցույթի ընթացքին հետևելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի Facebook-յան էջին։
Աշխատանքները պետք է ուղարկել deanimacru@gmail.com հասցեին՝ վերնագրի տողում (Subject) նշելով «Դե անիմացրու» արտահայտությունը: Կից պետք է ուղարկել նաև մասնակցի անուն, ազգանունը դպրոցը և բնակության վայրը:

«Դե անիմացրո՛ւ» մրցույթի կազմակերպչական թիմը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին: