Միջոցառումներ - 2018


Սեպտեմբերի 23-ին թանգարանի հյուրերն էին Երևանի թիվ 130 դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները: <<Կէան>> ժողովրդական մշակույթի կենտրոնի նվիրյալ մասնագետներն անցկացրին հայ էթնիկ մշակույթի շատ հետաքրքիր, գունեղ և ուսուցողական դասեր`համեմված համապատասխան երգերով ու պարերով: Երեխաներին հատկապես գրավեց աշխատանքային պրոցեսը,որին հենց իրենք էին մասնակցում: Երեխաներից ոչ պակաս ոգևորությամբ էին նրանց ծնողներն ու մյուս ներկաները:



Գլխավոր էջ | Էջի սկիզբ