Միջոցառումներ - 2018


Ամեն տարի հոկտեմբերի 17-ին` բանաստեղծի մահվան տարելիցի առթիվ, Վարպետի շիրիմին են այցելում Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի աշխատակիցները, նրա անունը կրող դպրոցի սաները, գրողի հարազատները և իհարկե նրա գրական ժառանգության երկրպագուները: Այս անգամ ևս այդ ավանդույթը չխախտվեց: Իսկ աշնանային արևոտ ու պայծառ օրը իմաստավորվեց նրա պոեզիայի հիասքանչ նմուշների ընթերցմամբ:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ