Միջոցառումներ - 2018


Թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն` «Ավետիք Իսահակյան. աքսորի տարիներ» խորագրով: Զեկուցումով հանդես եկավ թանգարանի ավագ գիտաշխատող Սոնա Խեչիկյանը: Նա ներկայացրեց բանաստեղծի այդ տարիների կյանքը` հասարակական-քաղաքական ու գրական գործունեությունը, խոսեց ներկայումս Օդեսայում գործող մշակութային ժառանգության կազմակերպության հետ համագործակցության մասին: 2017թ. այս կազմակերպությունը հետաքրքիր նախաձեռնություն իրականացրեց` հուշատախտակ փակցվեց այն տան ճակատին, որտեղ ապրել էր մեծ բանաստեղծը աքսորի տարիներին: Վերջում ցուցադրվեց նաև Օդեսայից ուղարկված` հուշատախտակի բացման միջոցառման մասին փոքրիկ տեսաֆիլմ:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ