Միջոցառումներ - 2018


Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում թանգարանում կազմակերպվեց միջոցառում` «Ֆրանսիական պոեզիան Ավ. Իսահակյանի անձնական գրադարանում» և այդ գրքերի ժամանակավոր ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին «Ռոն-Հայաստան փոխանակումներ» ասոցիացիայի անդամներ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լյուկա Մանզանարեսի գլխավորությամբ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսանողներ և դասախոսական կազմը տնօրեն Գոհար Գրիգորյանի ղեկավարությամբ: Ուսանողների և դպրոցականների ընթերցմամբ հնչեցին նմուշներ ֆրանսիական դասական պոեզիայից` Վ Հյուգո, Ա դը Մյուսե, Էդ. Պո, Ժորժ Սանդ, Պ. Վեռլեն և այլն, երաժշտական կատարումներ, իսկ ֆրանս –հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի խոհարարական գործի սաները պատրաստել էին գեղեցիկ հյուրասիրություն` թխելով Վարպետի սիրած և ֆրանսիական շատ հայտնի թխվածքները:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ