Միջոցառումներ - 2018


Հոկտեմբերի 8-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց բաներային ցուցադրություն` նվիրված Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակին: Մետրոյի կայարանում հնչեցին Վարպետի ստեղծագործությունների հիման վրա գրված սքանչելի երգեր` ավագ ու կրտսեր սերունդների կատարմամբ, բանաստեղծություններ, իսկ պարային խմբի գեղեցիկ կատարումներն անտարբեր չթողեցին ոչ ոքի: Տեղի ունեցավ նաև վիճակահանություն,որի ընթացքում մետրոյի ուղևորներից շատերը թանգարան այցելելու անվճար տոմսեր ստացան, ինչը հաճելիորեն զարմացրեց շատերին:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ