Միջոցառումներ - 2018


Այս տարի լրանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը:Այս իրադարձության հետ կապված «Ավետիք Իսահակյանը` ակադեմիկոս» թեմայով զեկուցումով հանդես եկավ թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը:
Բանախոսը համառոտ անդրադարձավ Գիտությունների ակադեմիայի հիմնադրման պատմությանը, կարևորությանը` վկայակոչելով Ավետիք Իսահակյանի «Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունը» հոդվածը, խոսեց Իսահակյանի այդ տարիների գործունեության մասին` որպես ակադեմիկոսի:Մասնավորապես անդրադարձավ Սևանի խնդիրների հետ կապված նրա մտահոգություններին ու տագնապներին:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ