Միջոցառումներ - 2018


Թանգարանում տեղի ունեցավ մեր պատմության ամենատխուր էջերից մեկի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված դասախոսություն:
Զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ Աշխարհագրության և երկրագիտության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը: Ներկաները մեծ հետաքրքությամբ լսեցին պարոն Գրիգորյանի բովանդակալից զեկուցումը: Հանդիպման վերջում նա սիրով պատասխանեց ներկաների հարցերին:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ