Միջոցառումներ - 2017


Թանգարանում նշվեց Հայոց բանակի և երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Միջոցառմանը ներկա էին մեր հերոսների հարազատները` Թաթուլ Կրպեյանի քույրը, Վարդան Բախշյանի մայրն ու քույրը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտուհիները և  ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ուսանողները (նախագահ` Ս. Աբրահամյան):

 Ներկաներին` տոնին համահունչ իրենց գեղեցիկ կատարումներով,ողջունեցին Ռոբերտ Անդրեասյանի երաժշտական դպրոցի «Մանուկներ» ազգային երգի-պարի համույթը` գեղարվեստական ղեկավար` բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» և «Վան»  ազգագրական համույթները: Միջոցառումն ավարտվեց թանգարանի աշխատակիցների կազմակերպած` տոնի խորհրդին համահունչ խաղերով, ծիսակատարություններով և իհարկե մաղթանքներով, որոնք երիտասարդներին հղեցին Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ` Լորիս և Նարեկ սարկավագները:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ