Միջոցառումներ - 2017


Թանգարանում տեղի ունեցավ «Դե անիմացրու» համակարգչային ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթին մասնակցեցին դպրոցականներ մայրաքաղաքից և հանրապետության տարբեր մարզերից: Այս տարի ծրագիրը մասնակիցների առջև դրել էր նաև նոր պահանջներ և առաջադրանքներ, որոնք մասնակիցներից շատերը իրականացրել էին բավականին ինքնատիպ, հետաքրքիր և բարձր մակարդակով:
Ներկայացված աշխատանքները գնահատել են համապատասխան կազմակերպությունների մասնագետներ:
Հաճելի է նշել, որ այս տարի ևս բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով և շնորհակալագրերով:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ