Միջոցառումներ - 2017


Ներկաները մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով լսեցին Հակոբ Խաշմանյանին նվիրված դասախոսությունը: Բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը շատ գեղեցիկ, բովանդակալից և հանգամանորեն ներկայացրեց հանրությանը քիչ հայտնի, բայց ազգի, հայրենիքի՝ հատկապես ամերիկահայության համար, կրթական, գիտական և հոգևոր ոլորտում մեծ գործեր կատարած գրող, հրապարակախոս և մանկավարժ Հակոբ Խաշմանյանի կյանքն ու գործը:

Մեր հաղթանակների մասին պատմական հակիրճ անդրադարձով հանդես եկան գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, Ռուզան Կրպեյանը և Մանուշակ Ստեփանյանը. «Վարդանանք» ակումբի ուսանողները, Ստ. Շահումյանի անվ. թիվ 1 դպրոցի և Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դպրոցի աշակերտները: Հնչեցին հայրենիքին և մեր հերոսներին նվիրված բանաստեղծություններ, երգեր և պարեր:
Միջոցառումն ավարտվեց «Վան» ազգագրական համույթի ուսանող- ազատամարտիկ Արթուր Խաչենցի ոգեշունչ ելույթով:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ