Միջոցառումներ - 2017


Թանգարանում տեղի ունեցավ «Իսահակյանը նկարիչների աչքերով» ժամանակավոր ցուցադրության բացումը` նվիրված բանաստեղծի մահվան 60-րդ տարելիցին:
Ցուցադրվեցին թանգարանի ֆոնդերում պահվող` Մ. Սարյանի, Հր. Ռուխկյանի, Վ.Ադամյանի, Ալ. Գրիգորյանի, Ս. Առուտչյանի, Բ.Սեյրանյանի գծանկար- աշխատանքները, որոնք ներկայացվեցին առաջին անգամ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ դեկտեմբերի 16-ը: Համերգային մասում ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները` պրոֆ. Ալիսա Արզումանյանի ղեկավարությամբ:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ