Միջոցառումներ - 2017


Թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Ուսուցչի օրվան: Հրավիրված էին մանկավարժներ ինչպես մայրաքաղաքի տարբեր դպրոցներից, այնպես էլ մարզերից:
Ներկաներին ողջունեցին և տոնի առթիվ շնորհավորեցին թանգարանի տնօրեն Ա. Խորենյանը և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյւանը, իսկ ավագ գիտաշխատող Շուշան Հովակիմյանը ներկայացրեց կրթական ծրագրերն ու թանգարանային մյուս նորությունները:
Կազմակերպված էր նաև շատ գեղեցիկ համերգային ծրագիր, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի երգերից և հայկական ռոմանսներ` մենակատար` Արաքս Ավագյան, նվագակցում էր Արգինա Հարությունյանը իսկ Լուսինե Օրդուխանյանը, Լուսին Վարդանյանը և Հովհաննես Գրիգորյանը ներկաներին հիացրին պատմական Հայաստանի տարբեր նահանգների օրորոցային և սիրային երգերի կատարումներով:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ