Քաղաք երեւան, Զարոբյան 20, հեռ.` 562424, 587380, էլ. փոստ` info@isahakyanmuseum.am

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:
Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:
|
 |
| |
Հարգելի այցելուներ |
|
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04/12/09
|
| 2009թ. դեկտեմբերի 3-ին թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման կապակցությամբ Վարպետի տուն այցելեցին բազմաթիվ հյուրեր... |
| Մանրամասն... |
|
2009թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի մշտական նոր ցուցադրության բացման արարողությունը: Վարպետի թանգարան այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը... |
| Մանրամասն... |
|
| |
| |
|
Կայքի այցելուների թիվը
2009թվ.
սեպտեմբերի
10-ից |
|
| |
| |
| |
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է` պահպանել եւ նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները եւ իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ եւ կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը:
Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես: նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է,
իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից: |
|
| |
|
 |
ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...
Հունիսի 8,Վենետիկ
|
|
|