Սեպտեմբերի 12-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում «Գիտության շաբաթ» ծրագրի շրջանակում կայացավ պատմական գիտությունների թեկնածու Խորեն Գրիգորյանի (Ավստրիայի ԳԱ Մշակութային հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «Մուսա լեռան 13 օրը» խորագրով դասախոսությունը։
Միջոցառումը նվիրված էր Մուսա լեռան հայերի փրկության 111-րդ տարելիցին։ Բանախոսն անդրադարձավ մուսալեռցիների անցած պատմական ուղուն և հերոսական պայքարից մինչև մեր օրերը ձգվող կյանքի դրվագներին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Թուրքիայի Վագըֆլը և Լիբանանի Այնճար համայնքներին։
Հատուկ շեշտադրվեց նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի նշանակությունը մուսալեռցիների ինքնության պահպանման գործում, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի անգնահատելի դերը Խորհրդային Հայաստանում վեպի մասին առաջին տեղեկությունները հանրայնացնելու առաքելության մեջ։
Շնորհակալություն ենք հայտնում բանախոսին՝ բովանդակալից զեկույցի, և բոլոր ներկաներին՝ հետաքրքիր քննարկման ու ջերմ մթնոլորտի համար։
|