Միջոցառումներ - 2025


Հուլիսի 8-ին Վարպետի տանը տեղի ունեցավ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար դոկտոր Արա Սանջյանի բացառիկ դասախոսությունը՝ «Խորհրդային Հայաստանը «հեռաւոր» Սփիւռքէն, 1920-1953» թեմայով։
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Խորհրդային Հայաստանի և Սփյուռքի միջև 1920-1953 թթ. ձևավորված կապերին՝ պատմական և մշակութային համատեքստում։ Քննարկվեցին այն ազդակները, որոնք ձևավորել են ժամանակի փոխհարաբերություններն ու մշակութային երկխոսությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը Ավետիք Իսահակյանի կենսագրության ու գործունեության վրա։
Դասախոսությունից հետո դոկտոր Արա Սանջյանը տուն-թանգարանին հանձնեց Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի գրադարանի նվերը՝ Իսահակյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Դետրոյթ քաղաքում իրականացված մեծ տոնախմբության պաշտոնական հրավերի երկու օրինակ:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ