«Միայն սիրո լարը մնաց...»
նախագիծը նորովի բացահայտեց Վարպետի սիրո պատմությունը
Օգոստոսի 6-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի այգում կրկին կենդանացավ բանաստեղծի սրտի պատմությունը՝ Շուշանիկ Մատակյանի հետ նուրբ ու զգացմունքային կապը։ Թատերականացված ընթերցման ձևաչափով ներկայացվող այս սիրո դրաման համեմված էր կենդանի երաժշտությամբ՝ ստեղծելով հուզիչ մթնոլորտ, որտեղ զգացմունքները նոր շունչ էին ստանում։
Դերերում՝
Սիփան Զադոյան
Արև Հակոբյան Երգերը կատարեց Աննա Մովսիսյանը
Սցենարը՝ Ռուզաննա Մեսրոպյան Աննա Սարոյան
|