20/01/10 Դասախոսություն Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում
| 2010թ փետրվարի 6-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ Հովհ. Թումանյանի հոգևոր ստեղծագործությունները թեմայով: Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դևրիկյան: Դասախոսությանը ներկա էին Հայէլեկտրո գործարանի Գրականության և Արվեստի Ժողովրդական համալսարանի ունկնդիրները:
|
||||
04/12/09 Պատվոգրեր թանգարանի աշխատակիցներին
| 2009թ. դեկտեմբերի 3-ին թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման կապակցությամբ Վարպետի տուն այցելեցին բազմաթիվ հյուրեր: Հրավիրվածների թվում էին թանգարանների տնօրեններ, աշխատակիցներ, գրականության, արվեստի գործիչներ, թանգարանի բարեկամներ: Ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը, նկարիչ Հ. Մամյանը, Վարպետի թոռը՝ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը: Շնորհակալական ջերմ խոսքեր ասվեցին կատարված աշխատանքների մասին: ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհակալագրի արժանացան նոր ցուցադրության նախագծող և կազմակերպող ‹‹ԱՈՒԸ ՓՐՈՋԵՔԹ›› ՍՊԸ ճարտարապետական արվեստանոցի աշխատակիցները, իսկ պատվոգրեր ստացան թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ա. Խորենյանը, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը, ցուցանմուշների պահապան Ջ. Գևորգյանը: Պատվոգրերը հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության վարչության պետի տեղակալ Նորա Դայանը: Երեկոն ուղեկցվում էր ‹‹Անիմա›› լարային քառյակի կատարումներով և հյուրասիրությամբ: |
03/12/09 Ցուցադրության բացման արարողություն
|











