Մրցույթի կանոնակարգը

Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի հետևյալ 4 ստեղծագործություններից որևէ մեկի մոտիվներով՝
1. «Երգի հրապույրը» /Ներբեռնել ստեղծագործությունը/
2. «Մի մկան պատմություն» /Ներբեռնել ստեղծագործությունը/
3. «Երջանիկ խրճիթ» /Ներբեռնել ստեղծագործությունը/
4. «Լիլիթ» /Ներբեռնել ստեղծագործությունը/
Մրցույթին կարող են մասնակցել 12-16 տարեկան աշակերտները։ Անիմացիոն տեսահոլովակի նվազագույն տևողությունը պետք է լինի 20 վայրկյանից ոչ պակաս:
Անիմացիոն տեսահոլովակներն ընդունվում են առանց համակարգչային ծրագրերի սահմանափակման՝ և՛ անհատական, և՛ խմբային աշխատանքներով։ Տեսահոլովակի պարտադիր ձևաչափերն են՝ .avi, .mp4, .sb։
Հուշող ծրագրերի անվանումներ՝
1. «Աղուէս»
2. Tupi.com
3. Moovly.com
4. Animaker.com
5. Osalt.com
6. Freemaker.com

Ստեղծագործություններ

1. «Երգի հրապույրը» /Ներբեռնել ստեղծագործությունը/
2. «Մի մկան պատմություն» /Ներբեռնել ստեղծագործությունը/
3. «Երջանիկ խրճիթ» /Ներբեռնել ստեղծագործությունը/
4. «Լիլիթ» /Ներբեռնել ստեղծագործությունը/

Մրցույթի ժամանակացույցը

Մրցույթը մեկնարկում է 2017թ.փետրվարի 10-ին և կավարտվի ապրիլի 25-ին: Մրցույթի հաղթողների համար նախատեսված են մրցանակներ:
Հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 1-ին՝ Ավ․ Իսահայկանի տուն֊թանգարանում կազմակերպված միջոցառման ժամանակ և կհրապարակվեն թանգարանի ֆեյսբության էջում:

Մրցույթի հանձնաժողովը

Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը՝ կազմված Ավ. Իսահակյանի տուն թանգարանի, «Ինտերակտիվ Վորլդ» ՍՊԸ-ի և Նաիրի համընկերության ներկայացուցիչներից:
Հանձնաժողովին իրավունք է վերապահվում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ:

Մասնակիցներին ներկայացվող պահանջները

Մասնակիցները պետք է երաշխավորեն, որ հանդիսանում են ներկայացված անիմացիոն տեսահոլովակների իրական հեղինակները:
Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակելու մրցույթին ներկայացված աշխատանքները՝ նախքան մրցանակաբաշխությունը:
Մրցանակ շահած աշխատանքների հեղինակները կարող են հրապարակել իրենց գործերը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի համաձայնությամբ։

Մրցույթի հրապարակայնությունը

Լավագույն անիմացիոն տեսահոլովակները հրապարակվելու են isahakyanmuseum.am կայքում:
Մրցույթի ընթացքին հետևելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի Facebook-յան էջին։
Աշխատանքները պետք է ուղարկել deanimacru@gmail.com հասցեին՝ վերնագրի տողում (Subject) նշելով «Դե անիմացրու» արտահայտությունը: